«Անդունդ» մեծացնելու հատուկ շնորհք

Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման վերաբերյալ համառուսական քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ։

Ուղերձում, մասնավորապես ասված է․ «Այս իրադարձությունը, իհարկե, սկզբունքային նշանակություն ուներ Ռուսաստանի պետականության հետագա ամրապնդման համար: Վստահ եմ, որ երկրի հիմնական օրենքի մեջ կատարվող փոփոխությունները, որոնք արժանացել են Ռուսաստանի հասարակության ճնշող մեծամասնության հավանությանը, ստեղծում են երկրի հետագա առաջընթացի և նրա սոցիալ-տնտեսական զարգացման համար նպաստող պայմաններ: Մաղթում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության եղբայրական ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»:

Շնորհավորանքը կարելի էր համարել սովորական միջպետական արարողակարգի մի մաս՝ երկու պետությունների բարձրագույն իշխանությունների մակարդակով, եթե չլիներ այդ անհասկանալի մթնոլորտը, որն առկա է հայ-ռուսական հարաբերություններում:

Օրեր առաջ, ինչպես հայտնի է, Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ռեպորտաժի շրջանակում ցուցադրել էին Պուտինի մոլի ընդդիմադիր համարվող Ալեքսեյ Նավալնիին:
Թեմային անդրադարձել էր ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը՝ նկատելով, որ նա ատում է հայերին և Հայաստանը։ «Տեսեք ինչ հետաքրքիր է։ Մենք այդքան սիրում ենք Հայաստանը, բարեկամ երկիր է, իսկ տեսեք՝ ում են ցույց տալիս մեր բարեկամ Հայաստանում՝ քվեարկության մասին մեկնաբանություններով։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ սահմանադրական փոփոխությունների մասին ռեպորտաժի շրջանակում ցույց են տալիս նացիստ Նավալնիին, որը հայերին անվանել է Хач-եր, որը ատում է հայերին, ատում է Հայաստանը, արհամարհում է նրան։ Եվ դուք Հայաստանի հանրային հեռուստաընկերություն եք հանում այդ մարդուն և ցույց եք տալիս ձեր եթերո՞ւմ, «ну вы даете»»,- ասել էր Վլադիմիր Սոլովյովը։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Համառուսաստանյան հանրաքվեի վերջին և գլխավոր օրը. ընդդիմության և իշխանության տեսակետը» վերնագրով մոտ 3 րոպե տևողությամբ ռեպորտաժ էր պատրաստել։ Տեսանյութում ներառված էր նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեսաուղերձից մի հատված՝ հետևյալ բովանդակությամբ․ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, մեծ հորինվածք է, որը ծածկում է գլխավորը՝ Պուտինի ժամկետի զրոյացումը։ Փոփոխությունների շրջանակում ամեն ինչի մասին գովազդում են, նույնիսկ՝ կատուների իրավունքների, բայց ոչ Պուտինի ժամկետի զրոյացման։ Եթե ուզում եք ձեր քաղաքացիական քայլով օգտակար բան անել, ոչ թե գնացեք քվեարկության, այլ պատմեք մարդկանց ճշմարտությունը, թե իրականում ինչ է տեղի ունենում»:

Հանրայինի ռեպորտաժից կարելի է թեմա չդարձնել, եթե հակառուսական որոշակի տրամադրությունները չհրահրվեին իշխանությունների կողմից: Ամբողջ հարցն այն է, որ եթե Հանրայինում որոշել էին համապարփակ ռեպորտաժ ցուցադրել՝ կարող էին, այսպես ասած՝ բոլոր կողմերի տեսակետը ներկայացնել:

Բայց սա էլ կարևոր չէ այնքան, որքան այն, որ Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում հայ-ռուսական հարաբերություններին հասցվող վնասն ու դրա հնարավոր բացասական հետևանքները:

Ոչ ոք չի ասում, թե Հանրայինում պետք է թույլտվություն խնդրեին Կրեմլից՝ Նավալնիի տեսակետը ներկայացնելու համար: Հարցը ծայրահեղականացնելու կարիք չկա:

Սակայն Հայաստանի իշխանությունները և նրանց ազդեցության տակ գտնվող քարոզչական ռեսուրսները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ու նրա հասարակությունը չտուժեն, որպեսզի Հայ-ռուսական հարաբերություններում ամեն առիթով, փոքր քայլերով «անդունդը» չմեծանա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3107 անգամ
Լրահոս
Ամուլսարը լինելու է Փաշինյանի գերեզմանափորը. Գեւորգ Պետրոսյան Ադրբեջանցիները հրաժարվում են փոխհատուցել հայ գործարարներին հասցրած վնասը. Նիկոլայ Սարկիսով Լիբանանի հայ համայնքում 11 զոհ կա. «Արևելք» Հրազդանում սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան Բեյրութի պայթյունը՝ հարսանիքի ժամանակ /տեսանյութ/ Ինչպես է կինը հասցնում փրկել փոքրիկին Բեյրութի պայթյունի ժամանակ /տեսանյութ/ «Նոր բնակարանի համար Ալեն Սիմոնյանը վճարել է 320 հազար դոլար, բայց հուզմունքի պահին խնդրել է ձևակերպել նվազ գնով»․ Արամ Գևորգյան «Նիկոլ Փաշինյանն իշխանությունը զավթել է լափելու համար, սա է իրականությունը». Հասմիկ Մանուկյան Արդարադատություն՝ ըստ Նիկոլի. բարձրաստիճան պաշտոնյայի` քրեորեն պատժելի արարքները պատժվում են ոչ թե օրենքով, այլ պոպուլիզմով «Պետք է անպայման պետական այրերից և ԱԺ պատգամավորներից շատ շտապ ձևավորել խումբ, որը կմեկնի Բեյրութ». Արման Աբովյան «Իսկ գիտե՞ք, որ շուտով դատական նիստեր կսկսվեն, որոնք կտան հստակ պատասխան մի շատ կարևոր և արդիական հարցի`ի՞նչ արժե ԱԺ փոխնախագահին անբարոյականի վաստակ ասելը»․ Արա Վարդանյան Նավթադոլարներ, գումարած՝ վրեժի ծարավ. Հակազդեցություն է պետք «Ավագ եղբայրները սսկվել են»` ասում է Բատկան, Մոսկվան էլ «թատերական բեմականացում» է որակում ռուսների ձերբակալությունը Բացառիկ կադրեր` Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից (տեսանյութ) Էդ ինձ ե՞ս խփում արա՛, ջարդեցիք ձեռներս.Փաշինյան պատասխան ես տալու. Ոստիկանները բերման ենթարկեցին ԿԱՄՔ-ի անդամին (video) Ամուլսարում իրավիճակը լարված է. բախումներ քաղաքացիների և ոստիկանների միջև ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ․ վարչապետի խոսնակ Բեյրութում տեղի ունեցած պայթյունը ոչնչացրել է երկրի հացահատիկի գրեթե ողջ պաշարը Երևանի 60-ամյա բնակչուհու հանցավոր գործողություններից տուժել է 17 քաղաքացի. հարուցվել է քրգործ (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետեւանքով վնասված եկեղեցին Թուրք կուսակցապետը սպառնացել է Հայաստանին Դանակահարություն՝ Ջանֆիդա գյուղում /տեսանյութ/ «Մենք կունենանք իջեցող մահացություն». Արսեն Թորոսյան Սոլովյովն անդրադարձել է Փաշինյանի հարցազրույցին (տեսանյութ) Հասկանալու համար, թե երկրի տարբեր ոլորտներում մինչև ուր ենք իջեցրել նշաձողը, ուղղակի համեմատեք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկ, քաղաքապետարանի պարգևատրումներ Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԵրևանի այլընտրանքային քաղաքապետարան՚՚ նախաձեռնող թիմի համաղեկավարներ Սարգիս Տեր-Եսայանը և Սոնա ԱղեկյանըԼ Թեմա՝ Պոպոք-պնդուկ փարթի՝ մայրաքաղաքն ախտահանելու փոխարեն, Երևանի քաղաքապետրանի պարգևավճարներ, ապօրինի ծառահատումներ, մայրաքաղաքային պատահական հրդեհներ ու էլի շատ թերացումներ: Հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կրթական նոր չափորոշիչներ, որոնք հանգեցրել են հասարակության լայն շերտերի՝ գիտնականների, մանկավարժների եւ խնդրով մտահոգ մարդկանց անհանգստությունների, Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2005 թականին արված արտահայտությունները, անդրադարձ թեմային, ընդդիմության մոբիլիզացում, կորոնավիրուս, ինչ բացթողումներ ... Հրավիրում ենք Ձեզ՝ ներկա գտնվելու «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական միջոցառման ամփոփիչ մամլո ասուլիսին: Երկուշաբթի 14:00 , Dvin Music Hall Օգոստոսի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թեմա` կրթական համակարգ, նախարարի գործողությունները, հայ գրականության և հայոց պատմության շուրջ ստեղծված աղմուկ, նոր չափորոշիչներ: Սահմանային լարվածություն, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր Նունե Ներսիսյանը, քաղաքական գործիչ Արագած Ախոյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա` սահմանամերձ Աչաջուր համայնքի ծննդատան փակում, նախարարի քայլերը, սահմանային լարվածություն, արդյոք հանգուցալուծում ստացավ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Օգոստոսի 3-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` սահմանային լարվածություն, արդյոք հանգուցալուծում ստացավ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Հուլիսի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը և ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Թեմա` սահմանային լարվածություն, զորավարժություններ` Նախիջևանում, կորոնավիրուսային համաճարակ, ներքաղաքական իրավիճակ: Հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Վոլոդիա Հովհաննիսյանը: Թեմա` սահմանային լարվածություն, զորավարժություններ` Նախիջևանում, կորոնավիրուսային համաճարակ, ներքաղաքական իրավիճակ: Հուլիսի 31-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` սահմանային լարվածություն, զորավարժություններ` Նախիջևանում, կորոնավիրուսային համաճարակ, ներքաղաքական իրավիճակ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub