Օրական որքա՞ն սուրճ կարելի է խմել, եւ ինչպե՞ս է այն ազդում առողջության վրա

Օրական որքա՞ն սուրճ կարելի է խմել, եւ ինչպե՞ս է այն ազդում առողջության վրա՝ պարզաբանել է դիետոլոգ եւ էնդրոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:

Մասնագետի խոսքով՝ խորհուրդ է տրվում խմել օրական 4-5 բաժակ սուրճ: Չնայած տարածված կարծիքին՝ սուրճը չի բարձրացնում զարկերակային ճնշումը, այլ հակառակը. քանի որ սուրճը ուժեղ միզամուղ միջոց է, այն օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը եւ նպաստում է ճնշման իջեցմանը: Այդ պատճառով հիպերտոնիայով մարդկանց այն հակացուցված չէ:

Այլ հարց է, որ դուրս բերելով հեղուկը՝ այն կարող է ջրազրկման հանգեցնել: Հենց այդ պատճառով խորհուրդ է տրվում սուրճի հետ 1-2 բաժակ մաքուր ջուր խմել:

Մասնագետը նշել է, որ սուրճն օգտակար է նաեւ լյարդի համար: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այն կանխում է լյարդի ցիռոզի զարգացումը, ինչպես նաեւ ցիռոզով պացիենտների մոտ լյարդի քաղցկեղի զարգացումը:

«Սուրճն իսկապես ունի լյարդի համար պաշտպանիչ ֆունկցիաներ»,- ասել է մասնագետը:

Բացի այդ, մասնագետի խոսքով, սուրճն օգտակար է ուղեղի համար. համարվում է, որ դրա մշտական օգտագործումը նվազեցնում է ծերունական թուլամտության, Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների զարգացման ռիսկը:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Բաղանիսում վիրավորված սպայի կյանքին վտանգ չի սպառնում Առաջին նորածինը, որը վարակվել է կորոնավիրուսով. վիրուսը շարունակում է տարածվել Ուսումնական հաստատությունների աշխատանքը երկու շաբաթով դադարեցնել. Դավիթ Սանասարյան Կոտայքի մարզում բախվել են 26-ամյա վարորդի Mercedes-ն ու 28-ամյա վարորդի Renault-ը. կա վիրավոր ՔՊ-ական որ պաշտոնյաներն են սոց.ցանցերում լծվել «ԱՅՈ»-ի քարոզին Իրանից Հայաստան է տեղափոխվել օդանավով` 139, իսկ ցամաքային սահմանով՝ 229 ՀՀ քաղաքացի. Իրանում ՀՀ դեսպանություն Իմ 7-րդ հրաշալիք. Սամվել Ալեքսանյանի որդու քաղցր անակնկալը՝ մայրիկին (տեսանյութ) Դուխով սելֆիներ` Փաշինյանի հետ (տեսանյութ) Ադրբեջանը ժամանակավորապես փակել է Իրանի հետ սահմանը 2500-ից ավել փախստական անօթևան է. Անօթևան փախստականների նախաձեռնության ներկայացուցիչ (տեսանյութ) «Սոցիալական շարժումը» պետք է, քանի որ մեր ժողովուրդն անպաշտպան է. Ալեքսանդր Ամարյան (տեսանյութ) Հնին վերադարձ չկա՛, Նոր Հայաստանը պետք է կառուցենք միասին. Արման Վարդանյանի ուղերձը` «Սոցիալական շարժման» համաժողովին (տեսանյութ) Մարտի 1-ին որոշ փողոցներ փակ են լինելու (տեսանյութ) Ազատամարտիկներն ունեն հազարավոր խնդիրներ, որոնք տարիներ շարունակ չեն լուծվել․ Ալլա Նիկողոսյան (տեսանյութ) Ողջ ձմռան ընթացքում նորմայից ցածր օդի ջերմաստիճան է եղել ընդամենը 4 օր Սարատոկվա գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 20-30 հա խոտածածկույթ (տեսանյութ) Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց (տեսանյութ) Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում Ոչ մի բան էլ չի փոխվել. երեխաները՝ Փաշինյանին (տեսանյութ) Ոչ մի բան էլ չի փոխվել. երեխաները՝ Փաշինյանին (տեսանյութ) «Ինձ չեք հիշու՞մ, որ ասում էի՝ Դուք Սերժի մարդն եք». քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին 17 և 19-ամյա երիտասարդներ կրպակում ատրճանակով սպառնացել են պահակին ու փող հափշտակել (տեսանյութ)
Ամենաընթերցվածները